Արցախում հեռախոսակապը ևս ընդհատվել է. ինչ է հայտնում ՀՀ ՄԻՊ-ը

 Արցախում ֆիքսված ինտերնետն ու հեռախոսակապն ընդհատվել է։ Տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

 

«Տեղական ինտերնետ մատակարարը հայտնում է, որ վնասվել է այն մալուխը, որը գտնվում է Լաչինի միջանցքի հատվածում, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից հավաքվել են կեղծ էկոակտիվիստները»,–գրել է Գրիգորյանը։

 

Միաժամանակ, Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանը նույնպես թվիթերյան իր էջում ահազանգել է այդ խնդրի մասին։

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ ինտերնետ հասանելիությունը Արցախում վերականգնվել է, սակայն հեռախոսակապի վերականգնման մասին որևէ թարմացում չկա:

Քաղաքականություն