ԿԳՄՍ նախարարը` ուսումնական հաստատություններում համաճարակային իրավիճակի մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում համաճարակային առումով իրավիճակը վերահսկելի է։ 

 

«Առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում ենք իհարկե համաճարակային իրավիճակին և համապատասխան ցուցումների պարագայում պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել»,–ասաց Անդրեասյանը:

 

Նրա խոսքով` դասապրոցեսի ընդհատում չունենալու և համաճարակի տարածումը կանխելու համար նախարարությունը համաճարակային ֆիլտր է գործածում, որ հիվանդ երեխաներն ու աշխատակիցներն ուղղակի չհաճախեն դպրոց։

Նախարարն ասաց, որ կորոնովիրուսի ժամանակահատվածը սովորեցրել է` ինչպես աշխատել նման իրավիճակներում։ Խոսքը, մասնավորապես, հեռավար ուսուցման անցնելու մասին է։

 

«Իրավիճակը գտնվում է անընդհատ մշտադիտարկման տակ, և, եթե կարիք լինի, իհարկե լրացուցիչ հարցեր կքննարկվեն, բայց այս պահին նման կարիք չկա»,–ասաց ԿԳՄՍ նախարարը:

Քաղաքականություն