«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 

«Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության այն մասին, թե ինչ է նշանակում խաղաղություն հայերի և ադրբեջանցիների համար։ Բայց մենք երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում, Արցախում արժանապատիվ, հարգանքով ու ազատ ապրելու իրավունքից»,-գրել է պետնախարարը։

 

Հիշեցնենք՝ Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են 120.000 մարդկանց, այդ թվում՝ 30.000 երեխաների իրավունքները։

Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհը՝ որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմը շարունակում է ամբողջությամբ փակել իբր «էկոլոգիական նկատառումներով»։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, զրկվել են տուն վերադառնալու հնարավորությունից:

 

Քաղաքականություն

Պատահարներ