Վրաստանը ռազմական օգնություն չի ցուցաբերի Կիևին. Վրաստանի փոխվարչապետ

Վրաստանը ռազմական օգնություն չի ցուցաբերի Կիևին, այս մասին հայտարարել է այդ երկրի փոխվարչապետ Թեա Ցուլուկիանին։ Ի թիվս այլ բաների, Թբիլիսին հրաժարվում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա։ Իշխանություններն ընդգծել են, որ թույլ չեն տա, որ իրենց երկիրը ներքաշվի ռազմական հակամարտության մեջ։

Փոխվարչապետը հավելել է, որ Վրաստանը բազմաթիվ զինված հակամարտություններ է ապրել և իշխանությունների պարտականությունն է թույլ չտալ, որ դա կրկնվի։

Քաղաքականություն