ՀԱՊԿ-ի 4 զորավարժություններից 3-ը կանցկացվեն Բելառուսում

2023 թվականին նախատեսված չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում։  Այս մասին կիրակի STV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է երկրի Անվտանգության խորհրդի պետական ​​քարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն, գրում է ТАСС-ը։

 

«Կազմակերպության ամեն տարի անցկացվող  չորս զորավարժություննեիից երեքը նախատեսվում է անցկացնել մեր երկրի տարածքում։ Դրանք են` հավաքական ուժերի օպերատիվ արձագանքման «Փոխազդեցություն» զորավարժությունը, հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» զորավարժությունը, իսկ սեպտեմբերին` թիկունքի «Էշելոն» զորավարժությունը»,- ասել է նա։

 

Մուրավեյկոն ասել է, որ 2023 թվականին ՀԱՊԿ-ում բելառուսական նախագահության շրջանակներում նախատեսվում է անցկացնել «Եվրասիական անվտանգության միջազգային խորհրդաժողով՝ բավական լայն երկխոսություն անցկացնելով արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների, անվտանգության քարտուղարների մակարդակով։

Քաղաքականություն