Զելենսկին դիմել է Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս ապրող ռուսներին

 

Ռուսները, ովքեր հիմա լռում են Ռուսաստանի կողմից իրականացվող ահաբեկչության մասին, նույն սպառնալիքին կբախվեն, սակայն, երբ գան նրանց մոտ, օգնող չի լինի։

Այդ մասին ավանդական երեկոյան տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ դիմելով Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս ապրող ռուսներին։

«Ձեր վախկոտ լռությունը, ձեր փորձը՝ սպասել, թե ինչ է կատարվում, միայն կավարտվի նրանով, որ մի օր այդ նույն ահաբեկիչները կգան ձեր հետևից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա ընդգծել է, որ «այն պահին, երբ այդ մարդիկ հայտնվեն նմանատիպ իրավիճակում և օգնության կարիք ունենան, նրանց օգնող չի լինի»։

 

Քաղաքականություն