ՊՍԺ-ն այսօր կխաղա «Ալ Նասր»-ի հետ, որի ավագը կլինի Ռոնալդուն

 Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն այսօր` հունվարի 19-ին Փարիզից մեկնել է Քաթարի մայրաքաղաք Դոհա, որտեղից էլ մեկնել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

 

ՊՍԺ-ն հունվարի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի «Ալ Նասր» ակումբների աստղերի հավաքականի հետ, որի ավագը կլինի «Ալ Նասրի» նորեկ, Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

 

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։

Քաղաքականություն