ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին տեսնելուն պես զոհված զինծառայողների հարազատները վանկարկեցին՝ «թուրք», «դավաճան»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների ու իշխող խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ քիչ առաջ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

 

Զոհված զինծռայողների ծնողները Նիկոլ Փաշինյանին «դիմավորեցին» նրան «թուրք», «հայասպան», «դավաճան» անվանելով: 

 

News.am-ի թղթակիցը «Եռաբլուրից» հաղորդում է, որ բանակի օրվան նվիրված միջոցառումը, ինչպես 44-օրյա պատերազմից հետո «Եռաբլուրում» բոլոր միջոցառումները Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, փակ է լրատվամիջոցների համար:

Տարածքը հսկում են մեծ թվով ոստիկանության զորքեր, կարմիր բերետավորներ: Անգամ պանթեոնի ներքեւի հատվածում ավտոբուսներով մեծ թվով ոստիկաններ են տեղակայված:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ