Մահացել է եռակի օսկարակիր դաշնակահար Բուրթ Բաչարաչը

Մահացել է դաշնակահար և կոմպոզիտոր Բուրթ Բաչարաչը: Եռակի օսկարակիրը կյանքից հեռացել է երեկ Լոս Անջելեսի իր տանը 94 տարեկան հասակում։

Այս մասին գրում է The Washington Post-ը:
 

Նա երգ է գրել 1967 թվականի «Casino Royale» ֆիլմի և «Butch Cassidy and the Sundance Kid»-ի համար, որոնք երկու «Օսկար» են ստացել լավագույն սաունդթրեքի և լավագույն երգի համար։
 

Կոմպոզիտորը համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1950-ականներին՝ ուղեկցելով դերասանուհի Մառլեն Դիտրիխին։ 1971 թվականին Բուրթ Բաչարաչը ընդգրկվել է ԱՄՆ կոմպոզիտորների փառքի սրահում։

Քաղաքականություն

Պատահարներ