Որքա՞ն է գնահատվում Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի վնասը. զոհերի թիվը գերազանցել է 19 հազարը

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության փորձագետները գնահատել են Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի հասցրած նյութական վնասները:  Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:  

Fitch Ratings-ը Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի վնասը գնահատել է 4 միլիարդ դոլար: 

Գործակալությունը միևնույն ժամանակ նշում է, որ վնասի չափը կարող է ավելին լինել: 

Թուրքիայի և Սիրիայի տարածքներում փետրվարի փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 19 հազար 332-ի, կան հազարավոր վիրավորներ: 

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 16170-ի:  
Սիրիայում զոհերի թիվը հասել է 3162-ի: 

Ստացվում է, որ զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 19 հազարը:

Քաղաքականություն

Պատահարներ