Պեմզաշենի դաժան սպանության մեջ մեղադրվողի հետ Զարինեի ամուսինը շփում չի ունեցել. ՔԿ

Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանին ընտանիքի հայրը ճանաչել է որպես համագյուղացի, սակայն նրա հետ շփում չի ունեցել, իսկ մեղադրյալ Արկադի Բարսեղյանի հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2022թ նոյեմբերի 9-ին՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում. սեփական տանը հայտնաբերվել է 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա երկու երեխայի մարմինները։ Սպանությունը եղել է առանձնակի դաժանությամբ, իսկ երեխաներից մեկի՝ 12 տարեկան աղջիկա նկատմամբ նաև սեռական բռնություն է գործադրվել։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել են Վրույր և Արկադի Բարսեղյանները։
 

Ի սկզբանե բարձրաձայնվել էր Վրույր Բարսեղյանի հոգեկան հիվանդություն ունենալու հանգամանքը, սակայն, ինչպես արձանագրվել է նրա նկատմամբ իրականացված դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննությամբ՝ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ, արձանագրվել է, որ նա գիտակցել է կատարվածը։

Քաղաքականություն

Պատահարներ