Թուրքիայում երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենք-շինություններ է փլուզվել. մանրամասներ

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտնել է երկրաշարժի հետևանքով ավերված շինությունների վերաբերյալ վերջին տվյալները, գրում է Ermenihaber.am-ը։ 

Նրա փոխանցմամբ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վնասված կամ փլուզված 12․141 շենք և 66․058 առանձին շինություն։

Ինչպես հայտնում է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը, վնասված 10 նահանգներից 8-ում շենք-շինությունների առնվազն կեսը 2001 թվականից հետո է կառուցվել, և չնայած այդ հանգամանքին՝ վնասները ահռելի չափերի են հասնում: 
 

Քաղաքականություն

Պատահարներ