«Քիչ առաջ Գյումրիում պարեկը քաշքշել է ծառայության ընթացքում 2 ոտքից զրկված Արթուրին». ահազանգ

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ դիմելով ՀՀ ոստիկանությանն ու Գլխավոր դատախազությանը. «Քիչ առաջ, Գյումրու պարեկային ծառայության տխրահռչակ առաջին դասակի ասկյար Ռաֆիկ Հայրապետյանը, մոտեցել է Գյումրու մաքսատան մոտակայքում, թույլատրելի վայրում կանգնած Արթուր Ավետիսյանին, ոչ իրավաչափ պահանջներ ներկայացրել, քաշքել ապա հեռացել։
Արթուրը հայոց բանակում ծառայության ընթացքում կորցրել է երկու ոտքը...»:

 

Auroranews-ը փորձեց մանրամասներ ճշտել ՀՀ ոստիկանությունից, որտեղից էլ նշեցին, որ կուսումնասիրեն հրապարակումն ու ավելի ուշ մանրամասներ կներկայացնեն։ 

Քաղաքականություն

Պատահարներ