ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեքսանյանը՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայերի մասին

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին։

 

«Թուրքիայի Մալաթիա քաղաքում ունենք չորս զոհ՝ Սամիթ Թաբաշ, Աիդա Թաբաշ, Ալեքս Թաբաշ եւ Մարիամ Քարաթաշ։ Իսքենդերունում ունենք մեկ զոհված ընտանիք, անդամներն են՝ Դշխուն Մեսրոպյան, Արմիկ Մեսրոպյան, Մեսրոպ Մեսրոպյան եւ Պայծառ Սիլահլի։ Անտիոքում զոհվել է Անտուան Հորոսը, Տիգրանակերտում՝ երգչուհի Զիլան Տիգրիսը, նա արդեն հուղարկավորվել է եւ Ադըյամանում զոհվել է Յոհաննա-Կարոլինա Կապը, որն էքսկուրսավար էր»,- նշեց Ալեքսանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ