Ամենայն Հայոց Կաթողիկոսն իշխանությունների հետ հարաբերությունների մասին․ «Հրապարակ»

Իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ: Այս մասին  «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

 

«Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի եւ իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում, ինչպես, օրինակ, ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը», - ասել է Վեհափառը:

 

«Իշխանությունների և եկեղեցու միջև հարաբերություններն արարողակարգային բնույթի են։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ 

 

Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։

 

Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ, և նախանձախնդրորեն իր կարելի ավանդն է բերում՝ ի խնդիր մեր ժողովրդի բարօր ու անվտանգ կյանքի և հայոց պետականության զորացման։ Այս ոգով պետք է ընկալվեն Եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ», - ասել է Գարեգին Երկրորդը։

Քաղաքականություն

Պատահարներ