Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին. Քըլըչը գրառում է արել

 «Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարեւոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»,- թվիթերյան իր հաշվում գրել է Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայում է: Մայրաքաղաք Անկարայում կայացավ ՀՀ-ի և Թուրքիայի ԱԳՆ նախարարների առանձնազրույց, որին հետևեց համատեղ մամուլի ասուլիսը: ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն Անկարայից ուղևորվել է Ադեյաման:


 


 

 

Քաղաքականություն