Հուսով եմ` համերաշխությունը կդառնա մշտական. Փայլանը` Միրզոյան - Չավուշօղլու հանդիպման մասին

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն ինսթագրամյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին։

 

«Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան՝ պատահած աղիտալի երկրաշարժի առթիւ մեր երկիր կատարած զօրակցութեան այցի ընթացքին մէկտեղուեցաւ արտաքին գործոց նախարար Մեւլիւթ Չավուշօղլուի հետ»,-գրել է նա՝ կից հրապարակելով Միրզոյանի և նրա թուրք պաշտոնակցի հանդիպման լուսանկարները։

 

Փայլանը հույս է հայտնել, որ համերաշխության հարաբերությունները պետք է դառնան մշտական։ 

 

Նշենք, որ Միրզոյանը Չավուշօղլուի հետ հանդիպմանը վերահաստատել է Թուրքիայի հետ սահմանի բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը

 

Քաղաքականություն