ԱՄՆ-ից մեկնաբանել են Միրզոյանի այցը Թուրքիա

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա։

 

«Ես ինձ իրավունք կվերապահեմ մեկնաբանել այս երկու երկրների կառավարությունների հարաբերությունները։ Մեր ուղերձը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, կողմերին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին ուղղված է՝ գտնել ուղի լարվածությունը թուլացնելու համար։ Մենք այս բանակցություններին  մասնակցել ենք երկկողմանի, մեր ջանքերը բազմակողմ հիմքով են, և շարունակելու ենք անել հնարավորը: Հուսով ենք, որ մյուս երկրները նույն ազդանշանը կուղարկեն»,- ասել է Փրայսը։

 

«Մենք, անշուշտ, ողջունում ենք բոլոր այն երկրներին, որոնք քայլեր են ձեռնարկում և հոգ են տանում Թուրքիայի և Սիրիայի հզոր երկրաշարժերից ավերված մարդկանց մասին: Մի շարք երկրներ ցուցաբերել են այն առատաձեռնությունը, և մենք ցանկանում ենք լիովին հաղթահարել այս հզոր երկրաշարժերի հետևանքները»,- հավելել է  Փրայսը։

Քաղաքականություն