Եվրոխորհրդի համազեկուցողները եռօրյա այց կկատարեն Հայաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, և Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, կժամանեն Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ԵԽԽՎ կայքը։

 

Նշվում է, որ նրանք փաստահավաք այցով են լինելու ՀՀ–ում փետրվարի 17-20-ը։

 

ԵԽԽՎ կայքը նաև հայտնում է, որ Կիլյունենն ու Օբերգը հանդիպելու են ՀՀ բարձրագույն ղեկավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Քաղաքականություն