Փաշինյանը` Անիի կամրջի հնարավոր բացման մասին

 Հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի հնարավոր բացմանը Հայաստանում նախապես պատրաստվել էին։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ասելով. 


«Ասեմ, որ մենք էսքիզային նախագիծ դեռ ահագին ժամանակ առաջ պատրաստել ենք»։ 
Փաշինյանը կարծիք հայտնեց, որ կամրջի վերականգնումը կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ։ 
 

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը։ 
ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել փետրվարի 15-ին։ 
Պատվիրակության կազմում էին նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Քաղաքականություն