Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին. Նեդ Փրայսը` ՀՀ նկատմամբ ՌԴ քաղաքականության և Վոլոդինի հայտարարությունների մասին

Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին։ Ուկրաինայի պարագայում դա զորքերով է և բռնությամբ։ Մյուսների դեպքում օգտագործվում է պակաս սուր մարտավարություն։ Սակայն միջազգային իրավունքը պաշտպանում է ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության հայեցակարգը։ Եվ հենց այս ամենն է, որ ՌԴ-ն խախտում է Ուկրաինայի, նաև մյուս երկրների դեպքում, այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը` անդրադառնալով  ՀՀ նկատմամբ ՌԴ քաղաքականության և Վոլոդինի հայտարարությունների մասին հարցին։

 

Ավելի վաղ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ կա որոշում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով։

 

«Մենք սրանով ենք առաջնորդվելու և մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»

Քաղաքականություն