ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհային նշանները նրա համար չեն, որ կանգնենք, գյուղի մոտակայքում սկսենք կրակել. Փաշինյան

Կառավարության նիստում, այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վթարների վիճակագրությունը կապված է նաեւ նրա հետ, թե ինչ որակով են գծնշումներն արված, ինչ որակով է ճանապարհը կահավորված:

 

«Ուզում եմ մեր սիրելի հայրենակիցներին խնդրել, որ նրանք, ովքեր կրակելու հետ սեր ունեն, դրա համար կան հրաձգարաններ, ճանապարհային նշանները նրա համար չեն, որ կանգնենք, գյուղի մոտակայքում սկսենք կրակել, տեսնենք, թե ով է ավելի լավ կրակում ճանապարհային նշանների վրա: Դրա համար կան հրաձգարաններ, էլ չեմ ասում, որ կարելի է նաեւ այլ տեղերում դա փորձարկել, եթե իհարկե, զենքն օրինական է»,-ասաց նա:

Քաղաքականություն