ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր առաջարկները. Փաշինյան

 ՀՀ-ն երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այսինքն` առաջարկներ ասելով պետք է նկատւ ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծըч մեր առաջարկներով։ Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահողներին»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով` նախագծի վրա աշխատում են հետևյալ տրամաբանությամբ` ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ կլինեն ստորագրել։

 

Նա նշեց, թե հասկանալի է` փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և հույս ունեն, որ արդեն 3 փուլ բանակցությունների արդյունքում նկատված առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։

 

«Մեր տեսլականը հետևյալն է` փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։ Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերափոխվի պատերազմի` արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, ինչը հնարավոր է, այլ հակառակը, իսկապես տևական խաղաղություն նշանակի»,–ասաց վարչապետը։

 

Նա հավելեց, որ խաղաղության հաստատման այս պայմանագիրը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա. այսպիսի պայմանագիր ունենալն օր առաջ իր և կառավարության հանձնառությունն է։ Փաշինյանը նշեց, թե պատրաստ է վերցնել և կրել նման պատասխանատվություն։

Քաղաքականություն