Մեդվեդևը պարզաբանել է, թե ինչպիսին կարող են լինել Ուկրաինայի հետ բանակցությունները և ինչի կհանգեցնի

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ կգա Կիևի ռեժիմի դեմ հաղթանակի օրը, սակայն դրանից հետո կլինեն «բարդ և նյարդային բանակցություններ»։ Այս մասին Մեդվեդևը գրել է Telegram-ի իր ալիքում։

 

Բանակցությունների դժվարությունները քաղաքական գործիչը բացատրել է նրանով, որ Ուկրաինայից դրանց ֆորմալ մասնակիցները մեկն են, իսկ «փաստացի առաջնորդները՝ բոլորովին այլ»։

 

«Որոշումները կկայացվեն, իհարկե, ոչ ինչ-որ Զելենսկիի կողմից։ Որոշումը կկայացնեն արտերկրում նրանք, ում ձեռքում է Կիևին զենք մատակարարելը և Ուկրաինայի տնտեսության մնացորդները պահպանելու համար գումար հատկացնելը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ արտերկրի ղեկավարները ցանկանում են «հնարավորինս թուլացնել Ռուսաստանը»։

 

Մեդվեդևն ասել է, որ Արևմուտքը շահագրգռված չէ հակամարտությունը դադարեցնելու հարցում, սակայն վաղ թե ուշ արևմտյան երկրների ղեկավարները ստիպված կլինեն դա անել, ինչը կհանգեցնի «ինչ-որ համաձայնության»։

 

Այդ ժամանակ, ըստ Մեդվեդևի, կսկսվի առճակատման էլ ավելի բարդ ժամանակաշրջան։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ