Wizz Air-ը կդադարեցնի բոլոր թռիչքները դեպի Մոլդովա

Հունգարական Wizz Air լոուքոսթեր ավիաընկերությունը մարտի14-ից անվտանգության նկատառումներից ելնելով կդադարեցնի բոլոր թռիչքները դեպի Քիշնև, հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։

 

«Ուղևորների և անձնակազմի անվտանգությունը Wizz Air-ի համար մնում է թիվ մեկ առաջնահերթությունը, սակայն Մոլդովայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և երկրի օդային տարածքում բարձր, թեև ոչ 100%-ով հնարավոր ռիսկի պատճառով, Wizz Air-ը ընդունել է դժվարին, բայց պատասխանատու որոշում՝ մարտի 14-ից դադարեցնել դեպի Քիշնև բոլոր չվերթները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Ուղևորների շահերից ելնելով՝ Wizz Air-ը Քիշնևից լրացուցիչ թռիչքներ կառաջարկի Յասիից (Ռումինիայի օդանավակայան, Մոլդովայի մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա):

 

Ընկերությունն իր որոշումը բացատրել է Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված անվտանգության խնդիրներով։ 2022 թվականի փետրվարի 24-ից Մոլդովան մի քանի անգամ փակել է իր օդային տարածքը։ Անցյալ սեպտեմբերին Wizz Air-ն արդեն տեղափոխել է իր օպերացիոն բազան և ինքնաթիռների կայանատեղին Քիշնևից Յասի:

Քաղաքականություն