Ինչ եղանակ է սպասվում մարտի 8-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 8-ին, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից»:

Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ը 5-7 աստիճանով կբարձրանա:


Երևան քաղաքում մարտի 8-ին, 9-ի գիշերը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև:

 

Մայրաքաղաքում մարտի 8–ի գիշերը եղել է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +14...16 աստիճան։

 

Քաղաքականություն