«Խնդրում եմ, որ չնսեմացնեք իմ ձիու արժեքը». Կադիրովն ասել է ձիու իրական գինը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն արձագանքել է Չեխիայում իր Զազու անունով մաքրացեղ ձիու անհետացման մասին լուրերին։ Չեչնիայի ղեկավարը թելեգրամյան իր ալիքում մասնավորապես գրել է.

«Դեռևս 2014 թվականին իմ Զազուն դարձավ իմ, իմ ընտանիքի և թիմի դեմ պատժամիջոցների առաջին զոհը: Մաքրացեղ նժույգը իր վրա վերցրեց դեմոկրատական ​​Արևմուտքի այս առաջին նողկալի հարվածը: Մտածեք միայն՝ պատժամիջոցների ցանկում ձի ավելացնել...

 

Այսօր պարզվում է, որ Զազուին գողացել են անհայտ անձինք. Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ: Արդյո՞ք նրան պահում էին ինչ-որ հեռավոր ֆերմայում, որպեսզի կարողանան այդքան հեշտությամբ վերցնել նրան: Որտե՞ղ է անվտանգությունը:  Մեր հանրապետությունում կարելի է գիշերը մեքենան բաց թողնել, իսկ այս դեպքում ինչ-որ մեկը տանում է ձին, և իրավապահներն այդ մասին իմանում են միայն մի քանի օր հետո։


Եվ, ի դեպ, խնդրում եմ, որ չնսեմացնեք իմ ձիու արժեքը։ Լրատվամիջոցները, հայտարարել են դրա արժեքը 18000 դոլար։ Մաքրացեղ Զազուն արժե առնվազն 10 միլիոն դոլար, հիմա, իմանալով դրա իրական գինը, ինչ-որ մեկը լավ կշփի ձեռքերը:

 

Հիմնականում ես պատահականությանը չեմ հավատում։ Ամոթ է, որ գեղեցիկ ու ազնվացեղ կենդանի է տառապում։ Ես անհանգստանում եմ, որ Զազուն կարող է սխալ ձեռքերում լինել»,-գրել է Կադիրովը:

 

Քաղաքականություն