ԼՈՒՍԱՆԿԱՐ․Երեխան բարձրացել է ծառը և չի կարողացել ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը

Օգնության են հասել փրկարարները։

 

Մարտի 8-ին, ժամը 13:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում երեխան բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները Գ. Խ.-ին (ծնված 2010 թ.) իջեցրել են ծառից։

 

Քաղաքականություն