Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է, բայց մասնակի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է, բայց միայն թեթև մարդատար ավտոմեքենաների և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Նա հավելեց, որ բեռնատարների համար ճանապարհը մնում է փակ:

 

Նշենք, որ եղանակային պայմանների պատճառով` մարտի 5-ին Վերին Լարսի անցակետը կրկին փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մարտի 6-ի տվյալներով` ռուսական կողմում հերթի սպասող բեռնատարների քանակը հասել է մոտ 4000–ի, որոնցից 1000–ը հայկական են, իսկ վրաց-ռուսական սահմանին` 150-200։

Քաղաքականություն