ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թբիլիսիում ցուցարարները փորձում են քանդել խորհրդարանի մուտքի դիմացի ցանկապատը

Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները շրջապատել են խորհրդարանը։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։ 

 

Նշվում է, որ ակցիայի մասնակիցները ուժայիններին կոչ են անում անցնել իրենց կողմը և ուժ չկիրառել։ Միևնույն ժամանակ ցուցարարների մի մասը փորձում է քանդել խորհրդարանի մուտքի դիմացի ցանկապատը։

 

Ավեի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից իշխանություններին ներկայացված վերջնագրի ժամը լրացել է։ Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են մարդկային շղթայով շրջափակել Վրաստանի խորհրդարանը, որի բակում արդեն իսկ ոստիկանական ստորաբաժանումներ են հավաքվում։
 

Վաղը ցուցարարները նախատեսում են պիկետ անցկացնել խորհրդարանում և խոչընդոտել օրենսդիր մարմնի աշխատանքը։

Քաղաքականություն