«Բռնությանն արդարացում չկա». Տոյվո Կլաարը գրառում է արել

 Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհանգստացած է ԼՂ-ում վերջին ողբերգական ընդհարումից և փոխհրաձգության մասին նոր հաղորդումներից:  

«Բռնությանն արդարացում չկա։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։ 
Տարածաշրջանը բավականին տուժել է ռազմական գործողություններից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու՝ հանուն հարատև ու արդար խաղաղության», - թվիթերյան միկրոբլոգում գրել է նա։

Քաղաքականություն