Իտալիայում 49 մաֆիոզ է ձերբակալվել

Հատուկ գործողության շրջանակներում Իտալիայի Կալաբրիայի շրջանում ձերբակալվել է իտալական մաֆիայի 49 անդամ։

Այս մասին հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը։


Ձերբակալվածները պատմական «Նդրանգետա» և «Մոլե» կլանների անդամներ են որոնք տեղակայված են Ջոյա Տաուրո շրջանում:

Իրավապահների տվյալներով՝ իտալական մաֆիայի 34 անդամներ կալանավորվել են, 15-ը՝ տնային կալանքի տակ են։

Հարկ է նշել, որ «Նդրանգետան» իտալական խոշոր կազմակերպված հանցավոր խմբավորում է, աշխարհի ամենաազդեցիկ հանցավոր կազմակերպություններից մեկը։


 

Քաղաքականություն