Կենդանիների բրիտանացի պաշտպանները ռեստորաններին առաջարկել են մատուցել մոխրագույն սկյուռի մսով ուտեստներ

Կենդանիների իրավունքների բրիտանացի պաշտպանները ռեստորաններին առաջարկել են մոխրագույն սկյուռի մսից ուտեստներ։ Այս մասին գրում է Комсомольская правда-ն։

Բանն այն է, որ մոխրագույն սկյուռները ճնշում են կարմիրներին, որոնք այժմ վերացման վտանգի տակ են։ Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը կարծում է, որ մոխրագույն կրծողների իսկական տեղը «ռագուների, կարկանդակների և խորովածի մեջ է»։ 

 

«Ես նախկինում կերել եմ մոխրագույն սկյուռ, և այն շատ լավ համ ունի, ինչպես նապաստակը։ Իդեալական է այն թողնել մուլտի եփիչի մեջ և ուտել խաշված վիճակում»,- ասում է նախագծի ղեկավարներից մեկը՝ Քերի Հոսգուդը։ 

 

Նա նաև հորդորում է տեղացիներին դադարեցնել մոխրագույն սկյուռներին կերակրելը և նույնիսկ այգիներում կամ սիզամարգերում թակարդներ դնել՝ վնասատուներին որսալու համար:

Քաղաքականություն

Պատահարներ