Ռազմատենչ հռետորաբանությունն անարդյունավետ է. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանին և Ադրբեջանին

 Ռուսաստանն անարդյունավետ է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի համատեքստում ռազմատենչ հռետորաբանությունը։ 

Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցանկացած կողմի ռազմատենչ հռետորաբանությունն անարդյունավետ է և չի օգնում խաղաղ օրակարգի առաջմղմանը։ Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է անշեղորեն պահպանեն բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգություն ապահովելու և Լաչինի միջանցքն օգտագործելու վերաբերյալ»,- նշեց դիվանագետը։

Քաղաքականություն