Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 133 մարդ

Թբիլիսիի խորհրդարանի շենքում այժմ հանգիստ է: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Հաորդվում է, որ Պարեկային ոստիկանությունը կանգնած է և հսկում է խորհրադարանի մուտքը: Որոշ ցուցարարներ փորձում են մոտենալ շենքին, սակայն թույլ չեն տալիս:

 

Երեկ ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, պայթուցիկներ և այլ հատուկ միջոցներ է կիրառել։ Երկու օրվա ընթացքում Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 133 մարդ:

 

 

Ցույցի մասնակիցները բողոքում են երեկ խորհրդարանում արագացված կերպով ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ:

Քաղաքականություն