Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը կապված չէ Ռուսաստանի հետ․ Պեսկով

«Օտարերկրյա գործակալների մասին» վրացական օրինագիծը ներշնչված չէր Մոսկվայից, Կրեմլը դրա հետ կապ չուներ, նման փաստաթղթերի «հիմնադրողը» 20-րդ դարում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, ասել է մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

«Ոչ մի բան չի ոգեշնչվել Կրեմլից: Եվ Կրեմլը բացարձակապես կապ չունի դրա հետ: Գիտեք, որ այս օրենքների ներդրման պրակտիկան առաջ է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 30-ականների վերջին»,- ասել է Պեսկովը։

 

Նա մանրամասնել է, որ վրացական օրինագծի տարբերակներից մեկը «շատ նման էր» ԱՄՆ-ի նմանատիպ օրենքին։

 

«Երկրորդ տարբերակը ավելի քիչ էր նման ԱՄՆ-ի օրենքին, այն իր էությամբ շատ ավելի մեղմ էր, բայց մենք ոչ մեկի, ոչ էլ մյուսի հետ կապ չունենք»,- եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

 

 

Քաղաքականություն