Հիասթափեցնող է, որ Պետդեպարտամենտը հրապարակավ բացառեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը․ ԱՄՆ կոնգրեսական

«ԱՄՆ Պետդեպարտամենտը իրավացիորեն կոչ են արել Ալիևին դադարեցնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը, սակայն հիասթափեցնող է, որ նա հրապարակավ բացառեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Բոլոր տարբերակները պետք է մնան սեղանին այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը չի դադարեցնի իր չարաշահումները և հարգի միջազգային իրավունքը»,- ասել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

 

Հիշեցնենք՝ այսօր Լաչինի միջանցքի շրջափակման 89-րդ օրն է։

Քաղաքականություն