Կարապետ Մանվելյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների փոխչեմպիոն

Կարապետ Մանվելյանը դարձավ ըմբշամարտի Մ23 տարեկանների փոխչեմպիոն՝ նվաճելով արծաթե մեդալ։

 

Ռումինիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 55 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գերլարված պայքարում 3:7 հաշվով պարտվեց ռումինացի Դենիս Ֆլորին Միհային:

 

Մանվելյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել սերբ Սաբոլց Լոսոնկի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 7:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռահիմ Հասանովին, կիսաեզրափակիչում 1:1 հաշվով՝ վերջին միավորի առավելությամբ հաղթել էր թուրք Մուհամեդ Էմին Չակիրին:

Քաղաքականություն