Եվրախորհրդարանը ՈՒԵՖԱ-ին կոչ է արել հեռացնել Բելառուսին Եվրո-2024-ից

Եվրախորհրդարանի ավելի քան 100 պատգամավորներից բաղկացած խումբը ՈՒԵՖԱ-ին կոչ է արել արգելել Բելառուսին մասնակցել 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, չորեքշաբթի հաղորդում է Associated Press-ը:

 

«Վտանգված են ոչ միայն ՈՒԵՖԱ-ի արժեքները, այլև ՈւԵՖԱ-ի հեղինակությունն ու իմիջը ժողովրդավարական հասարակություններում և միջազգային հանրությունում»,- գրել են օրենսդիրները ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին ուղղված նամակում։

 

Նամակում նշվում է, որ Բելառուսը չպետք է մասնակցի մրցաշարին՝ մարդու իրավունքների վիճակի պատճառով։

 

Ավելի վաղ բելառուսական բոլոր թիմերին արգելվել էր միջազգային ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել տնային մարզադաշտերում, այժմ նրանք ստիպված են խաղալ չեզոք երկրներում և առանց երկրպագուների։ Այնուամենայնիվ, ՈՒԵՖԱ-ն անցյալ տարի որոշեց, որ երկիրը կարող է մասնակցել որակավորման վիճակահանությանը, չնայած հյուրընկալող Գերմանիայի խնդրանքին՝ այն բացառելու մասին:

 

Մարտի 25-ին պետք է կայանա Բելառուսի ընտրական առաջին հանդիպումը Շվեյցարիայի դեմ, այն կանցկացվի Սերբիայում։ Երկրի հետ նույն խմբում են հայտնվել նաև Իսրայելը, Ռումինիան, Կոսովոն և Անդորրան։

 

Եվրո-2024-ը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը: Մրցաշարի խմբային փուլում կխաղան 24 թիմեր։

Քաղաքականություն