ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

 Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՀ ՊԲ-ն ևս հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը:

Քաղաքականություն

Պատահարներ