Ամերիկյան բորսաները հայտարարել են ռուսական հայտնի ընկերությունների արժեթղթերի ցուցակից հանելու մասին

Nasdaq և NYSE ամերիկյան բորսաները հայտարարել են ռուսական ընկերությունների`  Yandex, Ozon, HeadHunter, CYAN և Qiwi արժեթղթերի` ցուցակից հանելու մասին:

 

Ի՞նչ է նշանակում ցուցակից հանել: Սա թողարկողի արժեթղթերի բացառումն է այն բաժնետոմսերի ցանկից, որոնց համար կատարվում են քլիրինգային հաշվարկներ (գործարքի փաստաթղթային ամրագրում) առևտրային նստաշրջանի արդյունքներով:

 

Եթե ​​որոշումը չբողոքարկվի, ռուսական այս ընկերությունների արժեթղթերը մարտի 24-ից կհանվեն ցուցակից։ Yandex-ը, ըստ Nasdaq կայքի, արդեն հայտարարել է բողոք ներկայացնելու մտադրության մասին։

 

Այս ընկերությունների արժեթղթերի առևտուրը դադարեցվել էր ամերիկյան բորսաներում 2022 թվականի փետրվարի վերջին՝ Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից մի քանի օր անց։ 

Քաղաքականություն

Պատահարներ