Շվեյցարական բանկերի բաժնետոմսերի գների անկման ֆոնին փլուզվում են նաև ֆրանսիական բանկերինը

Ֆրանսիական խոշոր բանկերի բաժնետոմսերի գները եւս փլուզվել են Credit Suisse-ի խնդիրների ֆոնին: Ամենամեծ անկումը նկատվել է Societe Generale բանկում՝ (անկումը՝ 12,18%), որին հաջորդում է BNP Paribas-ը (անկումը՝ 10,11%)։ 

 

Կրեդիտ Ագրիկոլի բաժնետոմսերի արժեքը նույնպես նվազել է (մինուս 5,21%), փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ փորձագետները փլուզումը կապում են շվեյցարական Credit Suiss բանկի բաժնետոմսերի արժեքի ռեկորդային անկման հետ, որը տուժել է ամերիկյան Silicon Valley Bank-ի սնանկացման պատճառով։


Ֆրանսիական բանկերի բաժնետոմսերի գները փլուզվում են շվեյցարական բանկերի բաժնետոմսերի անկման ֆոնին: Այս փոխկապակցված փլուզումները կապված են ամերիկյան խոշորագույն բանկերի սնանկացման հետ: 

Քաղաքականություն