ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեապոլում երկրպագուները անկարգությաուններ են կազմակերպել Չեմպիոնների լիգայի խաղի մեկնարկից առաջ․ կան վիրավորներ

Նեապոլում տեղի «Նապոլիի» և գերմանական «Այնտրախտի» միջև Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային հանդիպման նախօրեին անկարգություն է տեղի ունեցել։ Լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակում են ականատեսները սոցիալական ցանցերում։


Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, «Նապոլիի» երկրպագուները նախ քարեր են նետել գերմանացի երկրպագուների ավտոբուսների վրա, ապա բախվել ոստիկանների հետ, որոնք փորձել են կարգուկանոն հաստատել։

 

Հաղորդվում է, որ առնվազն երկու մարդ դանակահարվել է, մի քանի ավտոմեքենա այրվել։

 

Հանդիպումն սկսվել է առանց ուշացման, սակայն գերմանացի երկրպագուներին թույլ չեն տվել ներկա գտնվել։

Քաղաքականություն

Պատահարներ