«Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը». Գիլոյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: 

 

«Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը, 5 մարզիկով է մասնակցելու, բայց սա էլ դեռ ամենավերջնականը չէ: Մարտի վերջին երեք օրերին երկրները, որոնք գրանցվել են մասնակցության համար, պետք է դրամական փոխանցումներ կատարեն Եվրոպայի ֆեդերացիա: Եթե գրանցումը կատարեն ու գումարը փոխանցեն, կլինի վերջնական հայտ, ու Ադրբեջանի հավաքականը կմասնակցի այս առաջնությանը»,- նշել է Գիլոյանը: 

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: 
 

Հիշեցնենք՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկը սկսված է. մնաց 30 օր։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ ադրբեջանցի մարզիկները ցանկանում են գալ Հայաստան: 

Քաղաքականություն