Հաղթանակից հետո ձեռք է մեկնել, իսկ ադրբեջանցին հարվածել է. Մանվելյանը պատմել է միջադեպի մասին

 Կատարել եմ 4 գոտեմարտ, որոնցից երեքում հաղթել եմ, միայն եզրափակչում պարտվեցի ռումինացի ըմբիշին։ Սկզբնական գոտեմարտերում հաղթել եմ ադրբեջանցի ու թուրք մարզիկներին։ Վերջին գոտեմարտում սխալներս շատ էին, 3-7 հաշվով պարտվեցի, պիտի աշատեմ ուղղել սխալներս։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձած Կարապետ Մանվելյանը։

 

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանի հետ մենամարտող ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովը որակազրկվել է։ Բանն այն է, որ  հաղթանակից հետո Մանվելյանը մոտեցել է Հասանովին` ձեռքը սեղմելու, սակայն վերջինս հարվածել  է հայ ըմբիշին։

 

«Նման մրցակիցների հետ մրցելիս իհարկե հոգեբանական պահ կա։ Անպայման պիտի հաղթել, դու պիտի ամեն գնով հասնես այդ հաղթանակին։ Ադրբեջանցի ըմբիշի հետ տեղի ունեցած միջադեպը եղել է ձեռքը սեղմելուց։ Ես ձեռքս մեկնեցի, իսկ նա՝ հարվածեց։ Չեմ կարող ասել՝ ինչի համար։ Նրան անմիջապես որակազրկեցին, իսկ իրավիճակը հարթվեց մարզիչների միջամտությամբ»,- հավելեց նա։

 

Քաղաքականություն