«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը պատրաստվում է ամուսնանալ բռնաբարության մեջ իրեն մեղադրած աղջկա հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը պատրաստվում է ամուսնանալ այն աղջկա հետ, ով նրան մեղադրել էր իրեն ծեծելու և բռնաբարելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է sport-express-ը: 

 

Լրատվամիջոցները գրել էին նաեւ, որ աղջիկը հղի է ֆուտբոլիստից, եւ ամռանը երեխա են ունենալու։

2022 թվականի հունվարին 21-ամյա ֆուտբոլիստը կալանավորվել էր այն բանից հետո, երբ սոցցանցերում հայտնվեցին լուսանկարներ, որոնք հրապարակել էր Գրինվուդի նախկին ընկերուհին։ Տուժողը պնդում էր, որ ֆուտբոլիստի կողմից բազմիցս բռնության է ենթարկվել։

 

21-ամյա ֆուտբոլիստը հեռացվել էր խաղերից և մարզումներից 2022 թվականի հունվարին, ձերբակալությունից հետո:

 

Գրինվուդը կասկածվում էր իր ընկերուհուն ծեծելու, բռնաբարելու և նրան սպանելու սպառնալիքներ հնչեցնելու մեջ, սակայն գործը փակվեց այն բանից հետո, երբ հիմնական վկաները հետ կանչվեցին և նոր նյութեր հայտնվեցին։ Բոլոր մեղադրանքները հանվեցին: Չնայած դրան, Մեյսոնը դեռ հեռացված է «Մանչեսթեր Յունայթեդից»:

Քաղաքականություն