Առաջիկա օրերի եղանակը. սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-29-ն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-29-ը սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

 

Երևանում մարտի 25-ին հնարավոր է, իսկ 26-27-ը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 19-21, երեկոյան՝ 13-15 աստիճան։

Քաղաքականություն

Պատահարներ