Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բաց են բոլոր տեսակի տրանսպորտների համար

Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

 

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

 

Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Քաղաքականություն

Պատահարներ