Ինչպիսին է մարտի 28-ի եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 Մարտի 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, նաև ամպրոպ:

 

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 

Քամին՝ հարավային` 3-6 մ/վ, մարտի 29-30-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ցերեկը` 15-19 աստիճանով։

 

Երևանում մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։ Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 19-21, երեկոյան՝ 11-13 աստիճան։

Քաղաքականություն

Պատահարներ