ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիներն ամրանում Տեղ գյուղի մերձակայքում. 24news

Հյատնել էինք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրատվամիջոցներում այս ինֆորմացիան տարածվում էր Կոռնիձորի բնակիչներին հղումով։  

 

Auroranews-ը լուրի իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետարան, որտեղից էլ  մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը:

 

«Այո, ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղի տարածքում են, այլ մանրամասներ չենք կարող հաղորդել: Մարզպետն այս պահին մեր մոտ է, մենք հարցերին չենք կարող պատասխանել», - նշեց աշխատակիցը։ 

 

24news-ը հրապարակել է տեսակադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն ամրանում Տեղ գյուղի մերձակայքում:

 

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ